Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը պատրաստ են խաղաղապահ զորքեր ուղարկել Ուկրաինա

Blog Image

Եվրոպական մի շարք երկրներ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ զինադադար ապահովելու համար, սակայն ԱՄՆ աջակցությունը կպահանջվի։ Այս մասին «Bloomberg» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Էրիկ Լոմբարդը, գրել են ԶԼՄ-ները։

«Մենք տեխնիկական քննարկումներ ենք սկսել Ուկրաինայի հարցով։ Ընդհանուր համաձայնություն կա, որ եվրոպացի զինվորներ պետք է ուղարկվեն Ուկրաինա՝ հրադադարը երաշխավորելու համար»,- ասել է Լոմբարդը։

Ըստ նրա՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են դրան, և ԵՄ այլ երկրներ նույնպես ներդրում կունենան։ «Զինադադարի հաստատումից հետո զինվորները կժամանեն այն ապահովելու համար»,- ընդգծել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարը։

Send