Ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. Իշխան Սաղաթելյան

Մենք գիտենք, որ կա հստակ զանգված, որ պատրաստ է պայքարելու և պետք է կարողանանք այդ ուժերը համախմբել: Դրա համար առաջարկում ենք՝ եկե՛ք ստեղծենք համախմբում, եկե՛ք ստեղծենք միասնականություն Արցախի ինքնիշխանության, տարածքային  ամբողջականության ու անվտանգության շուրջ, այլ ոչ թե ինչ-որ մեկի, քաղաքական ուժի կամ առաջնորդի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Կան սոցիոլոգիական բազմաթիվ հարցումներ, որտեղ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Որքանո՞վ է պատրաստ դրա համար պայքարել, եթե մենք մանրամասն բացատրենք բոլոր վտանգները. վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատրաստ է: Սա այն ժողովուրդն է, որն ազատագրել է Արցախը: Սա այն ժողովուրդն է, որ ցեղասպանությունից հետո ստեղծել է Հայաստանի առաջին Հանրապետությունը»,-ասաց Սաղաթելյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում