Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ի Կենտուկիի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել Է 28-ի

Blog Image

ԱՄՆ-ի Կենտուկիի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել Է 28-ի: Այդ մասին ասված Է նահանգապետ Էնդի Բեշիրի հայտարարության մեջ, որը կիրակի օրը հրապարակվել Է նրա կայքում:

«Նահանգապետ Բաշիրն այսօր հայտնել Է, որ աղետալի հեղեղման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 28-ի», - նշված Է հայտարարության մեջ: Հուլիսի 31-ի առավոտյան Կենտուկիի նահանգապետը հայտնել Էր 26 զոհվածների մասին: Ինչպես նշված Է հայտարարության մեջ, զոհերի թիվը, հավանաբար, կշարունակի աճել: Անցած շաբաթ Քենտուկիում տեղացել են տեղատարափ անձրեւներ, որոնց հետեւանքով ջրով են լցվել տները եւ առաջացել հեղեղումներ նահանգի հարավ – արեւելքում: Վեց օկրուգներում սահմանվել Է արտակարգ դրություն: 

Send