ԱՄՆ-ը չեղարկում է Կուբայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները

ԱՄՆ-ն չեղարկում է սահմանափակումները, որոնք ներդրվել էին Կուբայի հետ ավիահաղորդակցության հարցում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք. այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԱՄՆ տրանսպորտի նախարարությանը:
Չեղարկվող սահմանափակումները, որոնք ներդրվել էին 2019 և 2020 թվականներին, վերաբերում են երկու երկրների միջև կանոնավոր և չարտերային չվերթներին:
Նախարարությունը պարզաբանել է, որ բավարարում է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությունը՝ ԱՄՆ-ի և Կուբայի միջև քաղավիացիայի թռիչքների բոլոր սահմանափակումների գործողության դադարեցման վերաբերյալ: