Վարում էինք շատ դանդաղ, ոչ մի լուրջ բան չի եղել. Ալլա Լևոնյանը նոր մանրամասներ է հայտնել իր մասնակցությամբ վթարի մասին

Վարում էինք շատ դանդաղ, ոչ մի լուրջ բան չի եղել. Ալլա Լևոնյանը նոր մանրամասներ է հայտնել իր մասնակցությամբ վթարի մասին

Նոյեմբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ը գրել էր, որ ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած թիվ 50 երթուղին սպասարկող  «Zhongtong» մակնիշի ավտոբուսը:

Aysor.am-ի հետ զրույցում Ալլա Լևոնյանը նշեց, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի լուրջ բան չի եղել. «Ոչ ոքի ոչինչ չի եղել, նմանատիպ վթարները օրը  հարյուրավոր անգամ լինում են, բոլորս էլ խցանումների մեջ լինում ենք։ Բայց իմ դեպքում պարզ է, որ հնչեղություն է ստանում։

Ավտոբուսն է խփել մեքենայիս աջ կողի հետևի դռանը, իմ մեղավորությամբ է եղել, ես եմ անուշադիր եղել։ Այդ կտրուկ կանգնելուց ավտոբուսի մեջ մի կին կանգնած տեղից ընկել է։ Հետո այդ կնոջը տարել են հիվանդանոց, դա նորմա է, որ պետք է արագ շտապօգնություն կանչվի։ Մինչև ես հասել եմ տուն, այդ կնոջը դուրս են գրել։ Ամեն ինչ օրինական արվել է ոստիկանների կողմից, շատ դանդաղ ենք վարել, քանի որ շրջապտուտային երթևեկություն էր՝ Խաչատուր Աբովյանի արձանի մոտ էինք։ Թեթև բան էր, որը բոլորի հետ էլ լինում է»։