Մեզ չեն հիշի, երգը կհիշեն․ Արփի Դավոյան

Մարդու վաստակը որևէ կերպ չի վերանում, երբ մենք կոչումները հանում ենք։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։

Նրա խոսքով՝ շատ երգեր փոխանցվում են, թեև մենք անգամ չգիտենք՝ ով է հեղինակը։

«Այո՛, արժեքները մնալու են, իսկ մեզ չեն հիշի, ձեր էլ չեն հիշի։ Իսկ վաստակավորի կոչումը ԽՍՀՄ-ից մնացած բան է։ Կոչում ունեցողներն ունեցել են առավելություններ։ Բայց հիմա դա հնացած բան է։ Ես չեմ կարծում, որ մարդկանց կոչումներով ենք ճանաչելու։ Եկեք հաշվի առնենք, որ խորհրդային տարիներին շատ արժանավոր մարդիկ չեն ստացել կոչումներ, քանի որ չեն ծառայել ռեժիմին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։