Արդյո՞ք «Իսկանդերի» կիրառման իրավունքը Հայաստանին էր պատկանում․ հարց Փաշինյանին

Եղել են զինատեսակներ, որոնց կիրառման հետ կապված իրավունքը լիարժեք ՀՀ-ին չի պատկանել. MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Զինատեսակների հետ կապված ունեմ ասելիք, բայց այն կարող եմ ասել միայն դռնփակ ռեժիմով։ Բաց հատվածում կասեմ, որ եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք եւ ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությանը չի պատկանել»,-ասաց նա։

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ճշտող հարցին՝ արդյո՞ք «Իսկանդերի» մասին է խոսքը, Փաշինյանը նշեց, որ կպատասխանի նիստի փակ հատվածում։

Մանրամասն՝ տեսանյութում