Խոշոր ավտովթար Երևանում. խճաքարով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Խոշոր ավտովթար Երևանում. խճաքարով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում  Արագածոտնի մարզի բնակիչ Արտակ Գ.-ն իր վարած, խճաքարով բարձված, Howo մակնիշի բեռնատարով Վահագնի թաղմաասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող, ժողովրդին հայտնի` «Լաթար»-ի ճանպարհին կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննությաւն, եղել է սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում: