«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է
![«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է](https://mediahub.am/uploads/images/2024/06/image_750x_666db828eb168.jpg)
Հունիսի 15-ից 23-ը Չեխիայի Տեպլիցե քաղաքում կանցկացվի «Teplice Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը:
Մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցը գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն է: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից․
«Մրցաշարին մասնակցելու են շուրջ 300 շախմատիստներ: Հայաստանից կմասնակցի նաև Մանե Ղարիբյանը:
Մասնակիցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Առաջին խաղափուլը կմեկնարկի հունիսի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 18:30-ին:
Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։