Բացահայտվել է առանց դիետաների և մարզասրահի կատարյալ կազմվածք ստանալու միջոցը

Բացահայտվել է առանց դիետաների և մարզասրահի կատարյալ կազմվածք ստանալու միջոցը

Ռուս վիրաբույժ Արթուր Ձոցոևը բացահայտել է առանց դիետաների և մարզասրահի կատարյալ կազմվածք ստանալու միջոցը։ Համապատասխան տեղեկությունը հրապարակում է Life-ը։

Մասնագետի խոսքով, լիպոքանդակությունը կօգնի կազմվածքին տալ գեղեցիկ ձև և սպորտային արտահայտչություն։ Լիպոսակցիան, որը թույլ է տալիս նվազեցնել ենթամաշկային ճարպի քանակը և մարմնի ձևն ավելի կանացի կամ առնական դարձնել։ Բժիշկը բացատրել  է, որ նշված պրոցեդուրան մարմնի այն հատվածները շտկելու համար է, որոնք հնարավոր չէ շտկել սպորտի և սննդակարգի միջոցով։

«Ենթամաշկային ճարպը շատ վատ է վերաբերում սպորտային ծանրաբեռնվածությանը և սննդի սահմանափակումներին: Բժիշկն իր հերթին կարող է միաժամանակ նվազեցնել հիվանդի գոտկատեղի և կոնքերի ծավալը, ընդգծել որովայնի մկանները, ձևավորել մարմնի գեղեցիկ ուրվագիծ, մեծացնել կրծքավանդակի կամ հետույքի ծավալը»,- վստահեցրել է փորձագետը։

Եզրափակելով՝ Ձոցոևը զգուշացրել է, որ լիպաքանդակը նիհարելու այլընտրանք չէ։ Վիրաբույժի խոսքով՝ այս վիրահատության համար լավագույն թեկնածուներն են նրանք, ովքեր արդեն հասել են օպտիմալ քաշի և ցանկանում են մարմինը հասցնել կատարյալ ձևի։