Իշխանությունների քաղաքականությունը ոչ լեգիտիմ է․ «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ

Իշխանությունների քաղաքականությունը ոչ լեգիտիմ է․ «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ

 «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ չի ճանաչում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների վերաբերյալ որևէ հայտարարության և գործողության լեգիտիմությունը, քանի որ դրանք հակասում են հայ ժողովրդի կամքին, Հայաստանի ու հայության ազգային-պետական շահերին և ՀՀ անկախության հռչակագրին, սահմանադրությանն ու օրենսդրությանը։

«Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հասարակական-քաղաքական բոլոր առողջ ուժերին ու գործիչներին՝ հստակորեն արձանագրելու դե-ֆակտո իշխանությունների քաղաքականության ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը և քաղաքական պայքարը ծավալելու այդ մեկնակետից»,- նշված է «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության հայտարարությունում։