Դոնալդ Թրամփն ուժեղացրել է անվտանգությունն իր դեմ մահափորձից հետո (տեսանյութ)

Դոնալդ Թրամփն ուժեղացրել է իր անվտանգությունը մահափորձից հետո։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում Հանրապետական նախագահի թեկնածուն հրաձգության պատճառով ընդհատել էր հանրային ելույթը։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես էին անվտանգության աշխատակիցները փակում նրան։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրա ուղղությամբ կրակոց է եղել ու վնասվել է նրա ականջը։ Նա արյուն էր կորցրել: ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հետո հայտնել էր, որ սպանել է կասկածյալին, ով մի քանի կրակոց է արձակել բեմի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով զոհվել էր մեկ հանդիսատես, ևս երկուսը՝ ծանր վիրավորվել:
Տեսանյութն այստեղ