Արտակարգ դեպք․ Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը

 Արտակարգ դեպք․ Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը

Ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մարդատար գնացքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները։

Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։