Հրդեհ` Գարգառ գյուղում

Ապրիլի 2-ին, ժամը 13։53-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ գյուղի վերջնամասում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարգառ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկին հարակից գտնվող ծածկի տակ (մոտ 84 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 16։27-ին: Այրվել են մոտ 690 հակ անասնակեր և ծածկի կառուցատարրերից մոտ 60 քմ հատված։