Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Պետրոս Մեղրյանը տեսակցել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին

Blog Image

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Պետրոս Մեղրյանը տեսակցել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին։

«Հրամանատարն ամուր է, վճռական, հավատում է արդարության վերականգնմանը։ Եվ իսկապես, արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։

Օրվա բռնապետական ռեժիմը կալանավորել է մի մարդու, որից Արցախում փախչում էր չեչեն գրոհայինների առաջնորդ, վարձկան ահաբեկիչ Շամիլ Բասաևը, որը հետո հայտարարում է, որ Արցախում կռվելն անիմաստ էր, քանի որ հայերին հաղթելն անհնար էր։

Լեգենդար հրամանատարն իր տեսակով և՛ մտավորական է, և՛ մարտիկ։ Ռազմական գործողությունների դեպքում իր երկու որդիների հետ Մինասյանը մշտապես հայտնվում էր առաջնագծի ամենաթեժ կետերում։ Զենքով հայրենիքը պաշտպանող հրամանատարն անչափ զգացմունքային է․ այդ մասին են վկայում իր բանաստեղծությունները։

Աշոտ Մինասյանը Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդներից է, նրա կալանավորումը՝ անթույլատրելի։
#ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ_ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ»

Send