- Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել են Յազդում օբյեկտի, որն օգտագործվել է Իրանի ռազմածովային ուժերի կողմից «մակերեսային նավերից, սուզանավերից և ուղղաթիռներից շարժական և ստացիոնար ծովային թիրախների դեմ արձակվող առաջադեմ հրթիռների» ծրագրավորման, մշակման, հավաքման և պահպանման համար։ Հրեական ուժերի տվյալներով՝ օբյեկտը Իրանի «ամենակենտրոնական» ռազմածովային հրթիռների և ականների արտադրության վայրն էր։
- Քուվեյթի նավահանգստային վարչությունը հայտնել է մարտի 27-ի առավոտյան մայրաքաղաքի Շուվեյխ նավահանգստի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Հարձակումը նյութական վնաս է պատճառել, զոհեր չեն եղել։
- Իրանի Քուրդիստան նահանգի Սանանդաջ քաղաքում թիրախավորվել է սահմանապահ զորքերի հրամանատարների հանդիպման վայրը։ Սահմանապահ զորքերի հրամանատարների հանդիպումը տեղի է ունեցել ավագ սպայի անձնական բնակարանում։ Պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։
Կադրերն այստեղ

Русский