Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄՇԱԿՈՒՅԹ

Դերասան Սամվել Թադևոսյանը դարձել է «Ոսկե գլոբուս»-ի «Beacon Award» մրցանակի առաջին դափնեկիրը

Blog Image

Դերասան Սամվել Թադևոսյանը, ով մարմնավորել է գլխավոր դերերից մեկը ռուսական հայտնի «ԽՍՀՄ» հեռուստասերիալում, դարձել է «Ոսկե գլոբուս»-ի «Beacon Award» («Փարոս» մրցանակ) մրցանակի առաջին դափնեկիրը։

Այս մրցանակը 33-ամյա դերասանին է հանձնվել 2026 թվականի հոկտեմբերի 23–24-ին Տաշքենդում կայացած «Ոսկե գլոբուս»-ի՝ Մետաքսի ճանապարհին նվիրված անդրանիկ գալա երեկոյի ընթացքում։ Այն հանձնվել է «Silk Road Tribute Gala»-ի («Մետաքսի ճանապարհ» պատվո գալա-երեկո) շրջանակներում, որն անցկացվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։

Մրցանակը շնորհվում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի կինոյի և հեռուստատեսության ոլորտներում նոր սերնդի խոստումնալի արտիստներին խրախուսելու համար։

Send