Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն իր քաղաքացիների uպանությունից հետո Սիրիայում սկսել է «Բազեի հարված» գործողությունը (տեսանյութ)

Blog Image

Դեկտեմբերի 20-ի գիշերը Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածներ են հասցրել կենտրոնական Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող թիրախներին։

Հարձակումները թիրախավորել են ԻՊ զինյալներին, ինչպես նաև խմբավորման ենթակառուցվածքներն ու զենքի պահեստները, գրել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը X սոցիալական ցանցում։ «Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է։ Միացյալ Նահանգները, նախագահ Թրամփի ղեկավարությամբ, երբեք չի տատանվի և երբեք չի նահանջի մեր ժողովրդի պաշտպանության համար։ Այս հարվածը վրեժխնդրություն է ամերիկացի զինծառայողների և թարգմանչի սպանության համար», - գրել է Փիթ Հեգսեթը։

Գործողությունը հաստատել է նաև ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:

Ներգրավված են կործանիչներ, հարձակողական ուղղաթիռներ և հրետանի։ Հարվածներ են հասցվել «Իսլամական պետության» տասնյակ թիրախների կենտրոնական Սիրիայի մի քանի շրջաններում։

Հարված է հասցվել ավելի քան 70 օբյեկտի, հայտնել է Պենտագոնի խոսնակը։ Ըստ «Ալ Հադաթ» հեռուստաընկերության՝ ամերիկյան բազայից հրթիռներ են արձակվել Դեյր էզ-Զոր, Ռաքքա և Հոմս նահանգների ուղղությամբ: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր «հատուցումով» Սիրիայում դարանակալված երեք ամերիկացի քաղաքացիների մահվան կապակցությամբ:

Կադրերն այստեղ

 

Send