Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ

Blog Image

Սեպտեմբերի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է «L’Œuvre d’Orient» կազմակերպության գործառնական տնօրեն Վենսան Կայոլին: Հանդիպմանը ներկա էին նաև կազմակերպության` Հայաստանում իրենց առաքելությունն ավարտող ներկայացուցիչներ Լյուկ և Բլանդին Բուարոն, ինչպես նաև նորանշանակ ներկայացուցիչներ Ֆլորանս և Տիբո դե Լանգլեն:

Դեսպան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Լյուկ և Բլանդին Բուարոյին Հայաստանում կատարած աշխատանքի համար` բարձր գնահատելով «L’Œuvre d’Orient»-ի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։ Դեսպանը նաև շնորհավորել է Ֆլորանս և Տիբո դե Լանգլեին ու հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։

Հանդիպմանը ներկայացվել են կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը: Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը մշակութային, հումանիտար, տնտեսական և այլ ոլորտներում:

Send