Սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։
Համամասնական ընտրակարգով անցկացվող Լոռու մարզի Թումանյան համայնքի ՏԻՄ ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 18:00-ն։
Նույն ժամկետում ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները օգտահաշիվ ստանալու նպատակով կարող են էլեկտրոնային եղանակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել համապատասխան դիմումները։
Մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների դեպքում թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել օգոստոսի 23-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00-ն։
Սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.elections.am։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Русский