Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ում 50-ամյա Քրիստա Փայքը պատրաստվում է մահապատժի 1995 թվականին կատարած սպանության համար

Blog Image

ԱՄՆ Թենեսի նահանգը պատրաստվում է մահապատժի ենթարկել 50-ամյա Քրիստա Փայքին, ինչը տեղի կունենա վերջին երկու դարի ընթացքում առաջին անգամ։

Նահանգապետ Բիլ Լին վերջերս մերժել է Փայքին ներում շնորհելու խնդրանքը, մինչդեռ նրա փաստաբանները դիմել են ԱՄՆ Գերագույն դատարան՝ պահանջելով կասեցնել մահապատժի նախապատրաստական ​​աշխատանքները։

Դատավճռի ի կատար ածումը նախատեսված է սեպտեմբերի 30-ին, եթե Գերագույն դատարանը չմիջամտի։ Եթե գործընթացն իրականացվի, Փայքը կդառնա Թենեսիում 1820 թվականից ի վեր մահապատժի ենթարկված առաջին կինը։ Նախատեսվում է, որ մահապատիժն իրականացվելու է ներարկման միջոցով՝ Թենեսիի Դեբրա Ք. Ջոնսոնի անվան վերականգնողական կենտրոնում։

Փայքը մահապատժի է դատապարտվել 1995 թվականին իր համակուրսեցի, 19-ամյա Քոլին Սլեմերի սպանության համար։ Հանցագործության պահին Փայքը 18 տարեկան է եղել։ Մեղադրող կողմը պնդել է, որ Փայքը, խանդելով իր ընկերոջ (Թադարիլ Շիփ) ու Սլեմերիի շփմանը, զոհին գայթակղելով տարել էր մեկուսի վայր, որտեղ ընկերոջ հետ միասին խոշտանգել ու սպանել էր նրան։

Փայքն ընդունել էր իր մեղքը։ Այնուամենայնիվ, պաշտպանական կողմը նշել էր, որ մահապատիժը անհամաչափ է, և որպես փաստարկ նշել էր հանցագործության պահին նրա տարիքը, մանկության տարիներին բռնության ենթարկվելու փաստը, ինչպես նաև բիպոլար խանգարման և հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտորոշումները։ Զոհի մայրը պահանջել է ի կատար ածել դատավճիռը։

Երբ 1995 թվականի հունվարին տեղի էր ունեցել սպանությունը, Թադարիլ Շիփը 17 տարեկան էր եղել, իսկ Քրիստա Փայքը՝ 18: ԱՄՆ սահմանադրական իրավունքի համաձայն՝ հակասահմանադրական է մահապատժի ենթարկել այն անձանց, ովքեր հանցագործությունը կատարելիս 18 տարեկան չեն եղել։ Շիփը դատապարտված է ցմահ ազատազրկման։ 18-ամյա Շադոլա Պետերսոնը, որը նույնպես ներգրավված է եղել սպանության մեջ, համաձայնել էր հանդես գալ որպես մեղադրող կողմի վկա և իրեն մեղավոր էր ճանաչել հանցագործությանը հաջորդած օժանդակության մեջ՝ ի վերջո ստանալով պայմանական դատավճիռ։ Սպանության պահին Շադոլա Պետերսոնը ներկա էր եղել և մասնակցել էր Քրիստա Փայքի, Թադարիլ Շիփի և զոհի՝ Քոլին Սլեմերի հետ «Job Corps» կենտրոնից դուրս գալու գործընթացին (ինչպես արձանագրված է եղել կենտրոնի գրանցամատյանում, որը ցույց է տվել, որ չորս հոգի միասին դուրս են եկել, սակայն վերադարձել են միայն երեքը)։ 

Միացյալ Նահանգներում կանանց մահապատժի ենթարկելու դեպքերը հազվադեպ են։ Վերջին 50 տարվա ընթացքում ամբողջ երկրում մահապատժի է ենթարկվել 18 կին, ինչը կազմում է բոլոր մահապատիժների 1%-ը։

Send