Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Շիրակում, «Iveco» մակնիշի բեռնատար է Հոռոմի խաչմերուկում կողաշրջվել․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Լև Գ.-ն իր վարած «Iveco» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 106 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Վարորդը ենթարկվեկ է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
 

Send