Իրանի վրա հարձակումը մինչ օրս ԱՄՆ բյուջեին արժեցել է 12 միլիարդ դոլար, ասել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քեւին Հասեթը։
«Ինձ վերջին տեղեկությունը 12 միլիարդ դոլար էր։ Այսքանն ենք մենք արդեն ծախսել», - ասել է Հասեթը CBS-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ վարչակազմը հաստատել է Իրանում գործողությունը շարունակելու համար միջոցներ։ Եթե անհրաժեշտ լինեն լրացուցիչ ծախսեր, Սպիտակ տան համապատասխան գործակալությունները կարող են դիմել Կոնգրեսին՝ նոր հատկացումներ ստանալու համար։

Русский