Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանի կողմից ամերկյան բազաների վրա արձակված գրեթե բոլոր հրթիռները և ԱԹՍ-ները խոցվել են․ Reuters

Blog Image

Իրանի կողմից արձակված գրեթե բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը խոցվել են, հայտնել է ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին։

Գործակալությունը նշել է, որ ԱՄՆ անձնակազմին կամ օբյեկտներին վնաս հասցնելու մասին հաղորդագրություններ չկան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը հարձակվել է Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում տեղակայված ամերիկյան բազաների վրա։

Իրանի ավիատիեզերական ուժերը բալիստիկ հրթիռներ են կիրառել Հորդանանում տեղակայված ամերիկյան «Ալ-Ազրաք» ավիաբազայում չորս օբյեկտ, այդ թվում՝ F-35 կործանիչների պահեստներ և հրամանատարական և վերահսկողական կենտրոն ոչնչացնելու համար, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։

Ըստ տեղեկությունների՝ Թեհրանը Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում բազաների վրա արձակել է առնվազն 4 բալիստիկ հրթիռ և մի քանի անօդաչու թռչող սարք։

Send