Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Հըզբոլլահը» պաշտոնապես պատերազմ է հայտարարել Իսրայելին

Blog Image

Պաղեստինյան «Հըզբոլլահ» ​​խմբավորումը պաշտոնապես հայտարարել է Իսրայելի դեմ պատերազմի մեջ մտնելու մասին, գրել են ԶԼՄ-ները։

Զինյալ կառույցն իր հարվածները անվանել է «պաշտպանական միջոցառում և օրինական իրավունք», որոնք ուղղված են սպանությունները և ավերածությունները «բոլոր հասանելի միջոցներով» դադարեցնելուն։

«Հըզբոլլահը» ստանձնել է նախորդ գիշեր Իսրայելի տարածք անօդաչու թռչող սարքերի արձակման պատասխանատվությունը։

Խմբավորումը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Մերոն լեռան վրա գտնվող օդային երթևեկության կառավարման բազային և Ռամատ Դավթի ավիաբազային։ Նրանք նաև պնդել են, որ Գոլանի բարձունքներում Իսրայելի պաշտպանության բանակի բազան հրթիռակոծվել է։

 

Send