ՆԳՆ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել մի քաղաքացի և ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակ և 7 փամփուշտ։
Մեկ այլ դեպքով ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված տարածքում հայտնաբերվել է 1 «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափերի 109 փամփուշտ, 4 նռնակ, նռնակի պայթուցիչներ։
Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։
Հիշեցնենք՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հրազենը, դրա հիմնական բաղկացուցիչ մասերը, ռազմամթերքը և այլ նյութերը, սարքերը, առարկաները կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
ՆԳՆ ոստիկանություն

Русский