Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ

Blog Image

Երեկ՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 37 կմ հատվածում բախվել են 41-ամյա Արթուր Մ․-ի վարած «Lexus LX570» մակնիշի և 41-ամյա Գրիգոր Ս․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Send