Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

10-15 հոգով hարվածել են Սարգիս Տեր-Եսայանի գլխին ու դեմքին․ նա դիմել է հիվանդանոց, նախաձեռնվել է քրեական վարույթ

Blog Image

Երեկ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի և ծեծկռտուքի ընթացքում «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանը հարձակման էր ենթարկվել։ Ավելի ուշ՝ MediaHub-ի հետ զրույցի ժամանակ, արդեն տեսանելի էր, որ ավագանու անդամի աչքի տակ կապտուկ է առաջացել։

Սարգիս Տեր-Եսայանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ իր վրա միանգամից մի քանի հոգով հարձակվել և ծեծի են ենթարկել նաև քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման աշխատակիցները. «Հարյուր հոգով, բորենիների նման հարձակվում են մեզ վրա, խփում։ Սադրեցին, առաջինն իրենք հարձակվեցին, խփեցին։ Սա է իրենց տեսակը՝ 200 հոգով հարձակվել մեկի վրա՝ թիկնապահներով ու ամեն ինչով։ Թիկնապահներին էլ սովորեցրել են, որ մեզ խփեն։ Իրենց «դուխը» չի հերիքում մեր դեմ կռիվ անել։ Մենք ընդամենը երեք տղամարդով կանգնած էինք, իսկ իրենք միայն 60 հոգի ավագանիով հարձակվեցին վրաս»։

Հիշեցնենք, որ ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուքը սկսվել էր այն բանից հետո, երբ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը Անդրանիկ Թևանյանին «պետական դավաճան» էր անվանել։

MediaHub-ի հետ նոր զրույցում Սարգիս Տեր-Եսայանն ասաց, որ երեկվա միջադեպից հետո իր ինքնազգացողությունը վատացել է․ ունեցել է գլխացավ, սրտխառնոց ու գլխապտույտ և որոշել է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ համակարգչային տոմոգրաֆիայով իրականացվել է գլխի և ողնաշարի հետազոտություն։

Պատասխանները մի քանի օրից կլինեն, բայց, ըստ մեր զրուցակցի, նա իր մոտ ուղեղի ցնցում է կասկածում. «Զարմանալի էլ չէ, որովհետև հասարակական կարգի պահպանության վարչության աշխատակիցները 10-15 հոգով հարձակվել էին վրաս և բավականին ուժեղ հարվածում էին դեմքիս ու գլխիս։ Դրանից անմիջապես հետո աչքս այտուցվեց ու կապտեց, իսկ հետո ի հայտ եկան մնացած ախտանշանները»։

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամից հետաքրքրվեցինք՝ դիմելո՞ւ է իրավապահներին իրեն ծեծի ենթարկելու փաստով։ Սարգիս Տեր-Եսայանն ասաց, որ բուժհաստատություն դիմելուց հետո բժիշկներն իրենք են իրավապահներին հրավիրել, ինչպես օրենքն է պահանջում։ Ոստիկանները տեղում արձանագրություն են կազմել, և արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ։

Թագուհի Ասլանյան

 

 

Send