Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սպանվել է Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի բժիշկը

Blog Image

Միացյալ Թագավորության Սանդրինգհեմի կալվածքի մերձակայքում իր տանը սպանվել է արքայական ընտանիքի բժիշկ Հաննա Թերին, գրել է Sun-ը։

«Բժշկուհին, որը սպանվել է իր տանը՝ երեխաների երեկույթի գիշերակացին, թագավորական ընտանիքի ընտանեկան բժիշկն էր»,- գրել է պարբերականը։

45-ամյա Հաննա Թերիին՝ երեք երեխաների մորը, մահացած են գտել հոկտեմբերի 4-ին՝ Նորֆոլկում Սանդրինգհեմի կալվածքի սահմանագծին տեղակայված նրա տանը։ Նրա սպանության մեջ մեղադրանք է առաջադրվել նրա 45-ամյա ամուսնուն՝ Մարկ Քեյնին։

Թերիի ընկերները թերթին պատմել են, որ սպանությանը նախորդող օրերին նա հոգնած և ցրված տեսք է ունեցել, ինչը բնորոշ չի եղել նրան։

Ըստ աղբյուրների՝ թագավոր Չարլզ 3-րդին և թագուհի Կամիլային տեղեկացրել են իրենց բժշկուհու մահվան մասին։

Send