Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Պետք է հասարակությանը բացատրել, որ սա կուսակցական հարց չէ, որևէ մեկիս իշխանության լինելու հարց չէ, համազգային հարց է. Կարապետյան

Blog Image

«Մեր հասարակության հետ պետք է աշխատել: Այս պահին մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել Սահմանադրությունը»,-  Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ 

Նա նշել է, որ պետք է կանխել «ալիևյան սահմանադրությունը» և պահպանել անկախ Հայաստանը. «Մենք գիտենք, որ մեր հասարակության մեծամասնությունը պատրաստ չէ իր նիստուկացը փոխել Ալիևի պահանջով»:

Ըստ Կարապետյանի, պետք է միավորել մեկ գաղափարի շուրջ՝ թույլ չտալ «ալիևյան սահմանադրությունն» Հայաստանում իրագործվի։ 

«Դուք գաղափարական ընդդիմադիրներ եք, մեր առաջարկն է՝ պետք է հասարակական կարծիքը պատրաստել, գնահատական տալ, ընդդիմության և ընդդիմադիր, ապաքաղաքական գործիչների միջոցով բացատրել, որ սա կուսակցական հարց չէ, որևէ մեկիս իշխանության լինելու հարց չէ, համազգային հարց է, բոլորս միակարծիք ենք»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Send