Ճապոնիայի խոշորագույն նավագնացական ընկերություններից «Mitsui O.S.K. Lines»-ը հայտարարել է, որ ապրիլին չի վճարել Իրանին իր երեք նավերի, այդ թվում՝ հեղուկացված նավթային գազի տանկերի, Հորմուզի նեղուցով անցնելու համար։ Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին։
«Mitsui O.S.K. Lines»-ը մտադրություն չունի վճարել Թեհրանին նեղուցով անցնելու համար։
«Նավարկության ազատությունը պետք է երաշխավորվի միջազգային իրավունքի և միջազգային կանոնների հիման վրա»,- ասել է ներկայացուցիչը։
Ապրիլին Հորմուզի նեղուցով ազատորեն անցել է նաև «Idemitsu Maru» նավթատարը, որը պատկանում է ճապոնական խոշոր նավթային ընկերության՝ «Idemitsu Kosan»-ի դուստր ընկերությանը։ Այն նույնպես չի վճարել Թեհրանին։
Մարտին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Kyodo-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը «պատրաստ է թույլատրել» Ճապոնիա մեկնող նավերին Հորմուզի նեղուցով անցնել՝ Տոկիոյի հետ համապատասխան խորհրդակցություններից հետո։

Русский