Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Առայժմ պարզ չէ, թե արդյոք Իրանն ընդհանրապես կարձագանքի՞ ամերիկյան առաջարկին, թե՝ ոչ․ Իրանագետ

Blog Image

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Դատելով տարբեր աղբյուրների տեղեկատվության համադրումից, կարելի է ենթադրել, որ իրականում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել։ 

Ամենայն հավանականությամբ, որևէ միջնորդի միջոցով, որը կարծես Պակիստանն է (կամ Պակիստանը, Եգիպտոսն ու Թուրքիան միասին) իրանական կողմին փոխանցվել են ամերիկյան առաջարկներ պատերազմի դադարեցման և բանակցություններ սկսելու վերաբերյալ։ 

Թվում է, թե Իսրայելում  տեղյակ չեն եղել այդ մասին, քանի որ իսրայելական ԶԼՄ-ներում կան որոշակիորեն անակնկալի գալու կամ հիասթափության շեշտադրումներ։ 

Իրանում կարծում են, որ որևէ վստահություն բանակցությունների վերաբերյալ չի կարող լինել՝ հաշվի առնելով նախորդ բացասական փորձը, և առայժմ պարզ չէ, թե արդյոք Իրանն ընդհանրապես կարձագանքի՞ ամերիկյան առաջարկին, թե՝ ոչ։

Համենայն դեպս, իրանական կողմն առայժմ տարբեր մակարդակներով առաջ է մղում սեփական նախապայմանները՝ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողության իրավական ամրագրում, ռազմատուգանքի կամ Իրանին հասցված վնասների փոխհատուցում, ամերիկյան ռազմակայանների դուրս բերում Մերձավոր Արևելքից, պատժամիջոցների ամբողջական վերացում և Իրանի միջուկային ծրագիր ունենալու իրավունքի ամրագրում»։ 

Send