Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Տեղի է ունեցել գերիների փոխանակում Ռուսաստանը և Ուկրաինայի միջև

Blog Image

Տեղի է ունեցել գերիների փոխանակում, որին մասնակցել է 270-ական մարդ յուրաքանչյուր կողմից։ Ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսում. անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո նրանք կտեղափոխվեն Ռուսաստան։

Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում՝ «270-ը՝ 270-ի դիմաց» սկզբունքով։

«Հոկտեմբերի 23-ին Կիևի վարչակարգի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 270 ռուս զինծառայող։ Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերի։ Վերադարձած ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսի Հանրապետությունում, որտեղ նրանց օգնություն է ցուցաբերում Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Յանա Լանտրատովան», - հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն ստանալուց հետո զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստան՝ հետագա բուժման և վերականգնման համար։

Նախորդ օրը կողմերը փոխանակել են նաև զոհված զինծառայողների մարմինները. մի կողմից՝ 252, մյուս կողմից՝ 25 մարմին։

Send