Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սևան քաղաքի Խաղաղության 16 հասցեի 5 հարկանի շենքի բնակիչները 2 օր խմելու ջրի խնդիր են ունեցել և ջուրը 5-րդ հարկից ներքև չի հոսել։ Քանի որ Սևանում եղանակը հատկապես ձմռանը ցրտաշունչ է, այնտեղ այնպես են սարքել ջրամատակարարումը, որ ոչ թե առաջին հարկից է ջուր բարձրանում վերևի հարկեր, այլ 5-րդ հարկից է իջնում 4-րդ, 3-րդ, 2-րդ և 1-ին հարկեր։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:47-ին թիվ 40 բնակարանի բնակիչը, տեսնելով, որ ներքևի հարկերում ջուր չի հասնում, որոշել են խմելու ջրի խողովակի հատուկ փականը բացել, և անակնկալի են եկել՝ նկատելով, որ այն խցանված է։
Բնակիչները մտածել են՝ գուցե ավազ է, կամ ինչ-որ այլ առարկա, սակայն երբ ջրախողովակի միջից դուրս են հանել, պարզվել է, որ սատկած մուկ է, ինչի մասին միանգամից տեղեկացրել են «Վեոլիա ջրին», որտեղից խոստացել են գալ և տեղում ուսումնասիրել խնդիրը, սակայն մինչև ժամը 18:30 «Վեոլիա ջրից» ոչ ոք չի բարեհաճել։
Դեպքի մասին երբ տեղեկացել է Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, նրա հանձնարարականով շենք են ժամանել քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Русский