Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին․ կա 4 վիրավոր

Blog Image

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 35-ամյա Սուրեն Կ․-ի վարած  «Mercedes» մակնիշի և 31-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։ 

Send