Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը և ոչ միայն. Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում

Blog Image

Ժամանակին մոշն օգտագործվել է հիմնականում բուժական նպատակով։ Այս հատապտղի հայրենիքը համարվում է Հյուսիսային Ամերիկան։ XIX դարում այն սկսեցին մշակել, ու մի քանի տարվա ընթացքում մոշը տարածվեց նաև Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ռուսաստանում և Կովկասում։

Միևնույն ժամանակ մոշի 100 գրամը 45 կիլոկալորիա է պարունակում։

Օգտակար է սրտի և անոթների համար

Եթե բնության այս պարգևը ներառեք ամենօրյա սննդակարգում, կկարգավորվի զարկերակային ճնշումը, կմոռանաք սրտանոթային մի շարք հիվանդությունների մասին։ Բացի այդ, մոշը բարելավում է արյան բաղադրությունը, իջեցնում վնասակար խոլեստերինի մակարդակը

Օգտակար է կանանց համար

Մոշը խթանում է ճարպերի քայքայումը, նպաստում նյութափոխանակությանը։ Իր բաղադրության շնորհիվ առողջ քուն է պարգևում, վերացնում ընկճախտն ու բարձրացնում տրամադրությունը։ Դրանից բացի, հատապտուղը երիտասարդացնում է մաշկի բջիջներն ու կարգավորում հորմոնների արտադրությունը։

Օգտակար է տղամարդկանց համար

Մոշն օգնում է նաև վիրուսային և բակտերիալ հիվանդությունների դեմ պայքարում։ Նվազեցնում է քաղցկեղի զարգացման վտանգը, ամրացնում ոսկրային հյուսվածքը, լավացնում անոթների աշխատանքը։ Բացի այդ, բարձրացնում է աշխատունակության մակարդակն ու լավացնում հիշողությունը։

Մաքրող հատկություններ

Մոշը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ապրում են աղտոտված գոտիներում և շփում ունեն ճառագայթման հետ. այս հատապտուղը օրգանիզմից մաքրում է վնասակար նյութերն ու տոքսինները։

Ո՞ւմ է հակացուցված

Այս հատապտուղը հատուկ հակացուցումներ չունի, բայց որոշ մարդկանց մոտ այն ալերգիկ ռեակցիա է առաջացնում։ Ախտանշանները կարող են հայտնվել ինչպես մի քանի րոպե անց, այնպես էլ ուտելուց մի քանի օր հետո, հիմնականում արտահայտվում է սրտխառնոցի և լորձաթաղանթի այտուցի տեսքով։

Send