Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Թրամփի կրիպտոարժույթի» գրեթե 1 միլիոն գնորդ գումար է կորցրել, կորուստները հասել են 3.81 միլիարդ դոլարի

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համանուն մեմքոյնը գնած գրեթե մեկ միլիոն մարդ կորցրել է իրենց գումարը, հաղորդում է «The New York Times»-ը՝ հղում անելով Nansen կրիպտոարժույթների վերլուծական ընկերության տվյալներին։

Խոսքը վերաբերում է TRUMP մեմքոյնին։ Հունիսի վերջին այս կրիպտոարժույթը գնածների համակցված կորուստները, ըստ փորձագետների, հասել են 3.81 միլիարդ դոլարի։

Ուրբաթ՝ հուլիսի 3-ի առևտրի ժամանակ մեմքոյնը վաճառվում էր 1.76 դոլարով։ Սա 97 տոկոսով ցածր է իր գագաթնակետային գնից։ Անցյալ հունվարին այն վաճառվում էր 75.35 դոլարով մեկ քոյնի համար։

Կորուստներ կրածներից մեկը եղել է մասնավոր կրիպտոառևտրով զբաղվող Նիկոլաս Պինտոն, որը 2024 թվականի ընտրություններում աջակցել էր Թրամփին։ Ներդրողը մեմքոյնում ներդրել է մոտ 500,000 դոլար և կորցրել է այդ գումարի մոտ կեսը։ Այս ֆոնին Պինտոն Թրամփի առաջխաղացումը անվանել է «կիսով չափ օրինական խաբեություն»։

Վերլուծաբանները բացատրել են, որ մեմքոյնում ներդրումներ կատարելուց օգուտ են ստանում վաղ գնորդների միայն փոքրաթիվ մասը, մինչդեռ սեփականատերերի մեծամասնությունը ստիպված է հաշվել իրենց կորուստները։ Դա պայմանավորված է նրանով, որ մեմքոյնները սովորաբար արժեք են ձեռք բերում պահանջարկի աճի պայմաններում, ապա նույնքան արագ են անկում ապրում, երբ վաղ գնորդները վաճառում են իրենց ակտիվները նորեկներին, «որոնք փորձում են միանալ այդ միտմանը»։

Send