Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդnւմ է․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

Blog Image

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

 

«Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։

Չենք հանդուրժելու, և օրենքի ողջ ուժով ու վճռականությամբ պայքարելու ենք մինչև վերջ»,-ասված է հայտարարության մեջ։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով։

Send