Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան

Թուրք լրագրողը դատվում է Հայոց ցեղասպանության լուսաբանման համար

Blog Image

«Bianet» թերթի խմբագիր լրագրող Թուղչե Յըլմազի դեմ գործ է հարուցվել «Հայ երիտասարդության պատմությունները Թուրքիայում. 109 տարվա սուգ» վերնագրով հարցազրույց հրապարակելու համար։

Հարցազրույցներ են եղել հայ երիտասարդների հետ։ 

Դատական ​​նիստը նշանակված է եղել դեկտեմբերի 2-ին, սակայն հետաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 21-ը։

Ստամբուլի դատախազությունը խմբագրին մեղադրանք է առաջադրել «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական ​​մարմիններին և հաստատություններին վիրավորելու» համար։ Սակայն դատախազությունը նշել է, որ նրա դեմ գործը հիմնված է արմատական ​​ազգայնականի կողմից ներկայացված բողոքի վրա՝ Հայոց ցեղասպանությանը անդրադառնալու համար։

 

Send