Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«ԱՄՆ-ի մրցակցությունը նպատակ ունի ենթարկել», «Մեզ անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ Եվրոպայում»․ Մակրոն (տեսանյութ)

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգների մրցակցությունը նպատակ ունի ենթարկել Եվրոպային, և դա անընդունելի է, Դավոսում ելույթի ունենալիս հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը։

Նա ընդգծել է, որ առևտրային պատերազմների սրացումը և պրոտեկցիոնիզմի աճը միայն կորուստների կհանգեցնեն բոլոր կողմերի համար։ «Եվրոպան այժմ ունի շատ հզոր գործիքներ, և մենք պետք է դրանք օգտագործենք, երբ մեզ անհարգալից են վերաբերվում»։

Ֆրանսիայի առաջնորդը հեգնանքով նշել է, որ սա կարելի է ենթադրաբար «անվանել խաղաղության, կայունության և կանխատեսելիության դարաշրջան»՝ հավելելով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհում եղել է ավելի քան 60 պատերազմ՝ բոլոր ժամանակների ռեկորդ։

«Եվրոպան կարող է դանդաղ լինել, բայց այն կանխատեսելի է և ունի օրենքի գերակայություն»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

«Մեզ անհրաժեշտ են ավելի շատ չինական ուղղակի ներդրումներ Եվրոպայում որոշ կարևոր ոլորտներում»,- ընդգծել է Մակրոնը։

Կադրերն այստեղ

 

Send