Ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը Կրասնոդարից դեպի Շիրակ նոր չվերթ է մեկնարկում, հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ սկսած օգոստոսի 28-ից, «Airbus A320» ինքնաթիռով։
Ըստ ամրագրման և տոմսերի վաճառքի ծառայությունների՝ այս պահին այս ուղղությամբ ուղիղ չվերթներ չի իրականացնում ոչ մի ավիաընկերություն։
Գյումրին դարձել է «Աէրոֆլոտի» Կրասնոդարից երթուղային ցանցում 13-րդ ուղղությունը։ Ավիաընկերության ամառային չվացուցակը ներառում է ուղիղ չվերթներ դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկ, Ուֆա, Երևան (Հայաստան), Դուբայ (ԱՄԷ), Ստամբուլ (Թուրքիա), ինչպես նաև Հուրգադա և Շարմ էլ Շեյխ Եգիպտոսում։
Կրասնոդարի օդանավակայանը վերսկսել է գործունեությունը 2025 թվականի սեպտեմբերին՝ ավելի քան երեք տարվա ընդմիջումից հետո։

Русский