Կղանքի անզսպությունը կարող է լինել աղիքի քաղցկեղի նշաններից մեկը, զգուշացրել են ուրոլոգ Ջեյսոն Քարթերը և հաստ աղիքի վիրաբույժ Քեթան Թանկին HuffPost-ին տված հարցազրույցում։
Ըստ Քարթերիъ կղանքի անզսպությունը աղիքի քաղցկեղի քիչ հայտնի ախտանիշ է, որը հազվադեպ է քննարկվում ինչպես հիվանդների, այնպես էլ բժիշկների կողմից։ Այն ոչ բոլոր դեպքերում է հանդիպում և ավելի տարածված է ուղիղ աղիքի քաղցկեղի դեպքում։ «Աղիքի քաղցկեղով հիվանդների մեծ մասը սկզբում ունենում է այլ ախտանիշներ՝ արյուն կղանքի մեջ, աղիքի աշխատանքի փոփոխություններ, որովայնի ցավ, անհասկանալի քաշի կորուստ, անեմիա կամ մշտական հոգնածություն», - բացատրել է բժիշկը։
Թանկին բացատրել է, որ կղանքի անզսպությունը առաջանում է, երբ քաղցկեղը ազդում է նյարդային ֆունկցիայի վրա, դրանով իսկ խաթարելով աղիքի զգայունությունը կամ կղանքը պահելու ունակությունը։ Ախտանիշը կարող է նաև առաջանալ փորկապության հետ մեկտեղ, երբ պինդ կղանքը մնում է աղիքում՝ ուժով դուրս մղելով հեղուկ մասը։
Մասնագետներն ընդգծել են, որ այս խնդիրը ամենից հաճախ առաջանում է քաղցկեղի հետ կապ չունեցող հիվանդություններից։ Այնուամենայնիվ, նրանք խորհուրդ են տալիս դիմել բժշկի աղիքի ֆունկցիայի ցանկացած փոփոխության համար, որը շարունակվում է ավելի քան երկու-երեք շաբաթ։

Русский