Վանգայի (Բաբա Վանգայի) անունով 2026 թվականի համար շրջանառվում են մի շարք կանխատեսումներ։
Վանգան չի թողել իր մարգարեությունների պաշտոնական հավաքածու, և հետազոտողները նշում են, որ նրա անունով տարածվող բազմաթիվ «կանխատեսումներ» հետագայում են վերագրվել նրան։
Ամենահայտնի 2026 թվականի վերագրվող կանխատեսումներն են.
- Խոշոր ռազմական հակամարտություններ կամ նույնիսկ Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ։
- Բնական աղետների աճ - ուժեղ երկրաշարժեր, ջրհեղեղներ և կլիմայական ծայրահեղ երևույթներ։
- Արհեստական բանականության արագ զարգացում, որը կարող է զգալի ազդեցություն ունենալ աշխատանքի և հասարակության վրա։
- Տնտեսական անկայունություն և ֆինանսական ճգնաժամեր։
Պատմաբաններն ու Վանգայի ժառանգությունն ուսումնասիրող մասնագետները զգուշացնում են, որ նման պնդումների մեծ մասը «վավեր ապացույցներ չունի»և հաճախ տարածվում է սոցիալական ցանցերում կամ լրատվամիջոցներում որպես սենսացիոն նյութ։

Русский