Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշտարակի կամրջի վրա «BMW»-ն բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի հետնամասին․ կա վիրավոր

Blog Image

Երեկ՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, Աշտարակի կամրջի վրա «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավազով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի հետնամասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոման Կարապետյանը և Հայկ Հարությունյանը։ 

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
 

Send