Երեկ՝ հունվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում բախվել են «Honda» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Զովունիից մինչև Եղվարդ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է։ Բախման հետևանքով էլ «Նիվան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ «Honda»-ն մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։

Русский