Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Հայկական կողմի նախաձեռնությամբ է հեռախոսազրույց տեղի ունեցել։
Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայաստանյան համագործակցության արդիական հարցեր առևտրատնտեսական, գիտական, տեխնոլոգիական, մշակութային և հումանիտար ոլորտներում։

Русский