Շեբեկինոյում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է խաղաղ բնակիչներ տեղափոխող ուղևորատար ավտոբուսի։ Հինգ մարդ զոհվել է, հայտարարել է Բելգորոդի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաեւը։
Նա մանրամասնել է, որ զոհերից մեկը երեխա է։
Զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Չորս կին և մեկ տղա մահացել են ստացած վնասվածքներից։
Վիրավորվել է ևս 23 մարդ, այդ թվում՝ 17-ամյա մի տղա։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Շուվաեւի խոսքով՝ վիրավորներից երեքը ծանր վիճակում են։
Շեբեկինոյում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է ավտոբուսի վրա՝ սպանելով հինգ խաղաղ բնակչի։

Русский