Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկին Մելանիա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով

Blog Image

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփին Իշխանուհի Օլգայի առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին։

Նախագահ Դոնալդ Թրամփի տիկինն այս պարգևին արժանացել է «Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական աջակցության գործում ունեցած նշանակալի անձնական ներդրման, նաև մարդու իրավունքների պաշտպանության և բարեգործական ակտիվ գործունեության համար, որն ուղղված է ուկրաինացի երեխաների և քաղաքացիների փրկությանը»։

Տիկին Թրամփի միջնորդությամբ տասնյակ երեխաներ են վերադարձվել, և բազմաթիվ ընտանիքներ՝ կազմված թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի քաղաքացիներից, վերամիավորվել են։

Մելանիա Թրամփի նախաձեռնությունը վերջերս հանգեցրել է մարդասիրական զինադադարի Օլեշկի քաղաքում, ինչը հնարավորություն է տվել տարհանել մի քանի հարյուր խաղաղ բնակչի, ովքեր տառապում էին սննդամթերքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների պակասից։

Send