Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը կաշխատի Սիրիայի կառավարությանն ինտեգրվելու ուղղությամբ

Blog Image

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կառուցը կաշխատի Սիրիայի կառավարությանն «իրական» ինտեգրվելու ուղղությամբ, հայտարարել է ՍԴՈՒ հրամանատար Մազլում Աբդին։

Աբդին ասել է, որ Էրբիլում «կառուցողական և արդյունավետ» հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի և Կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերի հետ։

Նա ողջունել է Վաշինգտոնի աջակցությունն ու Սիրիայի կառավարության հետ երկխոսությունը վերսկսելու ջանքերը։ «Մենք մեր ողջ ուժով և լուրջ կերպով կաշխատենք իրական ինտեգրման հասնելու և ներկայիս հրադադարը պահպանելու համար», - ընդգծել է Աբդին։

Այս բանակցություններից հետո ՍԴՈՒ հրամանատարը նաև հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ։ Աբդիի խոսքով՝ վերջինս աջակցություն է հայտնել հրադադարի հասնելու ուղղությամբ աշխատող բոլոր կողմերի ջանքերին։ Կողմերը քննարկել են նաև նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրականացումն ու տարբեր խմբերի իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը։

 

Send