Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նեթանյահուի գրասենյակը հերքել է Իրանի հայտարարությունը

Blog Image

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է Իրանի հայտարարությունը, որ հրթիռային հարվածներ են հասցվել կառավարության ղեկավարի գրասենյակին և Ռազմաօդային ուժերի հրամանատար Թոմեր Բարի տանը, հաղորդել է «The Times of Israel»-ը։

Ավիահարվածի մասին ահազանգից հետո Երուսաղեմի վրա հրթիռային հարվածների մասին որևէ հաղորդագրություն չի ստացվել։ «Հասանելի տեղեկությունների համաձայն՝ Նեթանյահուի գրասենյակը չի վնասվել»։

Send